Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը մեկնաբանել է ադրբեջանցի լրագրողի անհետացումը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հորդորել է ձեռնպահ մնալ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի՝ Թբիլիսիից անհետանալու գործի վերաբերյալ վաղաժամ մեկնաբանություններ անելուց՝ Վրաստանի պետական ինստիտուտներին չվարկաբեկելու համար, տեղեկացնում է Sputnik­-ը:

Մուխթարլիի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը տարածվել է մայիսի 31-ին: Ավելի ուշ Մուխթարլիի կինը եւ նրա փաստաբան Էլչին Սադիգովը հայտարարել են, որ նրան առեւանգել են Թբիլիսիում եւ գաղտնի տեղափոխել Բաքու, որտեղ էլ ձերբակալել են: Նրանց խոսքով՝ դրան իբր կարող էին մասնակցել վրացական հատուկ ծառայությունների՝ քաղաքացիական հագուստով ներկայացուցիչները:

«Անընդունելի է այն ինստիտուտների վարկաբեկումը, որոնք աշխատում եւ հոգ են տանուն պետական անվտանգության մասին: Ներքին գործերի նախարարը հայտարարություն է արել, մենք կապի մեջ ենք ադրբեջանցի գործընկերների հետ, եւ ես հորդորում եմ՝ վաղաժամ եզրակացություններից ձեռնպահ մնալ մինչեւ հետաքննության  ավարտվելը»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալ կառավարության նիստում:

«Բնականաբար, ես կոչ եմ անում իրավապահներին՝ առավելագույնս կարճ ժամկետում ամեն ինչ անել, որ այդ հարցը հետաքննվի, եւ որ մեր երկրում ոչ ոքի մոտ կասկած չառաջանա մարդու իրավունքների պաշտպանության վերաբերմամբ… Դա կտրականապես անընդունելի է եւ, իհարկե, ես բացառում եմ, որ պետական կառույցները ներքաշված լինեն նման ինչ­որ բանի մեջ: Հետաքննություն է կատարվում, սպասենք հետաքննության արդյունքներին»,­-եզրափակել է վարչապետը:

Ավելի վաղ մայիսի 31­-ին Վրաստանի ներքին գործերի նախարարը բացառել է իրավակարգի մարմինների ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունն ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առեւանգմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս