Բաժիններ՝

ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարը կարևորել է համաշխարհային կազմակերպության բարեփոխում

Համաշխարհային հանրակցությունը պետք է բարեփոխի ՄԱԿ­-ը, որպեսզի կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի, այդ թվում՝ անվտանգության բնագավառում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը:

«Շատ կարեւոր է, որ մենք սովորենք հակազդել մարտահրավերներին: Մենք պետք է բարեփոխենք ՄԱԿ­-ը, որպեսզի կազմակերպությունն ավելի արդյունավետ եւ շահութաբեր լինի, որպեսզի ավելի շատ կապված լինի մարդկանց պահանջմունքների եւ ակնկալիքների հետ,­ասել է նա:­ Ես այժմ ակտիվորեն զբաղվում անվտանգության, զարգացման հատվածի բարեփոխմամբ, կառավարման բարեփոխմամբ, որպեսզի ՄԱԿ­-ն ավելի լավ կարողանա կանխել հակամարտությունները, կարգավորել արդեն գոյություն ունեցողները, ավելի ակտիվորեն աջակցել պետություններին ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:

«Հատկապես այն որոշումների առաջմղման գործում, որոնք հարկավոր են, որպեսզի գլոբալացումն ավելի արդարացի լինի»,­-հավելել է ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս