
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Զլատան Իբրահիմովիչի հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններին

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
Իբրահիմովիչի գործող պայմանագիրը, ով շարունակում է վերականգնվել ծնկի լուրջ վնասվածքից, լրանում է 2017թ. հունիսի 30-ին: Ավելի վաղ շվեդի գործակալ Մինո Ռայոլան հաղորդել էր, որ Զլատանը հաջորդ մրցաշրջանում ուզում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Նախորդ մրցաշրջանում Իբրահիմովիչն ԱՊԼ-ում անցկացրած 28 խաղերում դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը