Բաժիններ՝

Օբամեյանգը տեղափոխվում է ՊՍԺ

Գաբոնցին տարեկան կստանա 10 մլն եվրո: ՊՍԺ-ն համաձայնության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ: Փարիզեցիները գերմանացիներին կվճարեն 70 մլն եվրո:

Օբամեյանգի աշխատավարձը Փարիզում կկազմի տարեկան 10 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Yahoo Sport-ը, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պայմանագիրը ստորագրելու համար կստանա բոնուս՝ 6 մլն եվրոյի չափով: Կողմերին մնում է հարթել որոշ դետալներ՝ մինչև պայմանագրի պաշտոնական կնքումը:

2016-17թթ. մրցաշրջանում Օբամեյանգը խփած 31 գոլերով դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն: 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Միլանը» և չինական «Տյանցզին Ցյուանցզյանը», որը պատրաստ էր Պիեր-Էմերիկին վճարել տարեկան 26 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս