Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ամենաթանկ ակումբն է, «Ռեալը» երկրորդն է

«Բարսելոնան» գտնվում է 3-րդ հորիզոնականում:

KPMG աուդիտորական ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը: Ըստ KPMG-ի տվյալների՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արժե 3.09 մլրդ եվրո, ինչը 120 մլն եվրոյով ավելի է «Ռեալի» արժեքից:

Առաջին տասնյակն ունի այս տեսքը

  1. «Մանչեսթեր Յունայթեդ» – 3.09 մլրդ եվրո
  2. «Ռեալ» – 2.97 մլրդ եվրո
  3. «Բարսելոնա» – 2.76 մլրդ եվրո
  4. «Բավարիա» – 2.44 մլրդ եվրո
  5. «Մանչեսթեր Սիթի» – 1.97 մլրդ եվրո
  6. «Արսենալ» – 1.95 մլրդ եվրո
  7. «Չելսի» – 1.59 մլրդ եվրո
  8. «Լիվերպուլ» – 1.33 մլրդ եվրո
  9. «Յուվենթուս» – 1.21 մլրդ եվրո
  10. «Տոտենհեմ» – 1.01 մլրդ եվրո

Վարկանիշը կազմվում է՝ հաշվի առնելով 5 չափորոշիչներ. եկամտաբերություն, հանրահայտություն, եկամուտներ մարզադաշտից, եկամուտներ հեռուստահեռարձակումներից և մարզական պոտենցիալ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս