
Մբապեն մերժել է «Մանչեսթեր Սիթիին»՝ ցանկանալով խաղալ «Ռեալում»

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստացել է Ֆրանսիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստին, որ նա «Սիթիում» կխաղա առանցքային դերերից մեկը: Սակայն Մբապեին դա չի համոզել, քանի որ նա նախապատվությունը տալիս է Մադրիդի «Ռեալին»:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Մբապեն արդեն տվել է Արքայական ակումբ տեղափոխվելու համաձայնությունը: Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստի ձեռքբերման վերաբերյալ պրակտիկորեն պայմանավորվել է «մոնեգասկների» ղեկավարության հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը