Բաժիններ՝

Օրենսդրական փոփոխություն` կամավորների համար

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինախագիծը:

Ըստ նրա` դրա մշակումը պայմանավորված է 2016 թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց` կամավորական համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախարարը նշեց, որ կամավորականների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության համար իրավական հիմքերի ապահովման նպատակով անհրաժեշտ է ՀՀ աշխատանքային օրենսգրքով կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ` աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս