Բաժիններ՝

Կոլեգիայի նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեում

2016թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կոլեգիայի քննարկմանն են ներկայացվել 2015թ. մեղադրական եզրակացությունները չհաստատված և լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործերի, ինչպես նաև՝ ՀՀ դատարանների կողմից 2015 թ. կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությունների արդյունքները։ 1_640x420

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը կարևորել է քննության որակի բարելավումը և քննչական ստորաբաժանումների ուշադրությունը հրավիրել քննչական գործողությունների պլանավորման, նյութական և դատավարական նորմերի անշեղ պահպանման վրա։ Հանձնարարվել է լրացուցիչ նախաքննության վերադարձված յուրաքանչյուր գործ դարձնել քննարկման առարկա՝ ընդգծելով, որ կոպիտ խախտումների բացահայտման դեպքում դրանք թույլ տված քննիչները կենթարկվեն պատասխանատվության։ 2_640x420

Հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ (և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշմամբ) դատախազներին է ուղարկվել 3215 քրեական գործ, որոնցից լրացուցիչ նախաքննության է վերադարձվել շուրջ 2 տոկոսը՝ 67 քրեական գործ, որոնցից 49-ը կրկին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազներին։ 3_640x420

«Յուրաքանչյուր նման քրեական գործ պետք է դառնա քննարկման առարկա և եթե հիմնավորվի քննիչի կողմից թույլ տրված խախտումը, ապա թերի քննություն իրականացրած քննիչը կպատժվի»,- հայտարարեց ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը։ 4_640x420

Քննարկման արդյունքներով՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռների ուսումնասիրության արդյունքներով մշակել ուղեցույցներ՝ վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունների լույսի ներքո՝ տարածքային ստորաբաժանումներ ուղարկելու համար։ Տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ 5_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս