Մերկելն ու Էրդողանը համաձայնել են շարունակել վիզային ռեժիմի չեղարկման բանակցությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եկել են համաձայնության՝ շարունակել վիզայի չեղարկման վերաբերյալ բանակցությունները Անկարայի և Բրյուսելի միջև, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Էրդողանի ադմինիստրացիայում իր աղբյուրին:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը Ստամբուլում կազմակերպվել է առաջին հումանիտար գագաթաժողովի շրջանակում:

Հեռուստաալիքի աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը պայմանավորվել են բանակցություններ անցկացնել Եվրամիության մարմինների հետ՝ մանրամասն գնահատական տալ ահաբեկչության դեմ պայքարին առանց վիզային ռեժիմի անցման շրջանակում:

Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովn առաջարկել էր Եվրոպական խորհրդարանին ու ԵՄ խորհրդին չեղարկել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջ իրականացնի մնացած պայմանները վիզաները չեղյալ հայտարարելու համար: Դրանց թվում են կոռուպցիայի կանխարգելման միջոցառումները, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցությունների անցկացումը, դատական համագործակցությունը բոլոր անդամ երկրների հետ, ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության վերանայումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031