Բաժիններ՝

Whoscored-ը գնահատել է Մխիթարյանի հավանական վերջին խաղը դորտմունդցիների կազմում

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» 11 մետրանոցները ավելի հաջող իրացնելու շնորհիվ հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:

Whoscored.com-ը, ինչպես միշտ, գնատահատել է ֆուտբոլիստների խաղը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը կայքը գնահատել է 10 հնարավորից 7 միավորով: Դորտմունդյան ակումբի համար սա միջին արդյունք է, քանի որ 5 ֆուտբոլիստի խաղ ավելի բարձր է գնահատվել:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թոմաս Մյուլլերը՝ ստանալով 8.3 միավոր:

Հավելենք նաև, որ մեծ է հավանականությունը, որ սա Մխիթարյանի վերջին խաղն էր դորտմունդցիների կազմում: Գերմանական մամուլը գրեթե համոզված է, որ Մխիթարյանը առաջիկա օրերին կհայտնի ակումբից հեռանալու մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս