Անտոնիո Կոնտեն Եվրո-2016-ի ժամանակ կարգելի Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներին ուտել պիցցա, պաղպաղակ և պաստա
Կանանց և ընկերուհիների հետ տեսակցությունների մասին ոչինչ ասված չէ:
Եվրոպայի փոխչեմպիոնները մայրցամաքային առաջնության ժամանակ լուրջ սահմանափակումներ կունենան:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, Ֆրանսիայում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներին կարգելվի օգտագործել պաստա, պիցցա, քաղցրեղեն և նույնիսկ գազար՝ շաքարի չափից ավելի պարունակության ավելի:
«Ֆուտբոլիստի աշխատանքը ոչ միայն երազանք է, այլ նաև պարտականություն»,- իր որոշումը մեկնաբանել է Կոնտեն:
Եվրո-2016-ի խմբային փուլում իտալացիները կխաղան Բելգիայի, Շվեդիայի և Իռալնդիայի դեմ:
Մրցաշարի ավարտից հետո Կոնտեն կհեռանա Սկուադրա Աձուրայից և կտեղափոխվի «Չելսի»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը