Հրաշալի ամերիկյան թխվածք «Բրաունի»՝ պատրաստված վիսկիով
Աշխարհում շատ շատերն են սիրում այս ամերիկյան թխվածքը իր հագեցած շոկոլադային համի և արտասովոր տեքստուրայի համար: Բացի բոլորին հայտնի դասական բաղադրատոմսից, կան նաև բազմաթիվ այլ օրիգինալ տարբերակներ:
Բրաունի վիսկիով
Բաղադրիչները.
1. Կարագ – 110գ
2. Մուգ շոկոլադ – 150գ
3. Շաքարավազ – 60գ
4. Ալյուր – 30գ
5. Աղ – 1 պտղունց
6. Ձու – 3 հատ
7. Լավ որակի վիսկի – 2 ճ/գ
8. Շագանակագույն շաքարավազ – 50գ
9. Հարած սերուցք կամ պաղպաղակ
Պատրաստման եղանակը.
1. Մանր կտրատել շոկոլադը: Կրակի վրա հալեցնել կարագը, վերցնել կրակից և ավելացնել շոկոլադը: Խառնել մինչև շոկոլադի լուծվելը:
2. Առանձին խառնել սովորական շաքարավազը, ալյուրը և աղը: Ավելացնել ձուն և վիսկին: Խառնել մինչև միատարր զանգված ստանալը:
3. Խառնուրդի մեջ ավելացնել շագանակագույն շաքարավազը, նորից խառնել:
4. Իրար միացնել հալեցրած շոկոլադը և ստացված խմորը:
5. 20-21 սմ յուղապատ կաղապարի մեջ հավասարապես տարածել խմորը և թխել 25 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
6. Հանել, սառեցնել և մատուցել հարած սերուցքի կամ պաղպաղակի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը