«Եթե ձեր գիտությունից չունի օգուտ հայ ժողովուրդը, թքալ եմ ձեր ալ, ձեր գիտության վրա ալ». Արմեն Ռուստամյանը՝ մեջբերեց Պատկանյանին

«Էդ ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին հենց էդ է՝ պաշտպանել իրենց երկիրը: Ռափայել Պատկանյանի խոսքերով ասած՝ եթե ձեր գիտությունից չունի օգուտ հայ ժողովուրդը, թքալ եմ ձեր ալ, ձեր գիտության վրա ալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` արձագանքելով Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարություններին, թե Հայաստանը չի կարող զենք արտադրել, քանի որ «կտան մեր քթին» և ամեն «քոսոտ» երկիր չի կարող զենքի արտադրությամբ զբաղվել:

Ա.Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը լավ էլ կարող է զենք արտադրել, և ակադեմիկոսներն իրենք պետք է այնպես անեն, որ մենք ժամանակակից զենք ունենանք. «Ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին իրենց երկիրը պահպանելն է»:

Տեսանյութեր

Լրահոս