Բաժիններ՝

Ալբերտի հաղթանակից հետո Դավիդ Վարդանյանն այսօր հաղթել է թուրքին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արմֆայթինգ» ֆեդերացիայի անդամ, պրոֆեսիոնալ մարտիկ Ալբերտ Ղազարյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կայացած OFS7 վարկածով աշխարհի առաջնության ընթացքում հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Մուրաթազովին ու իր հաղթանակը նվիրել հայ զինվորներին:

Ալբերտ Ղազարյանի հաղթանակին այսօր հաջորդել է Դավիդ Վարդանյանի հաղթանակը: Նույն մրցաշարի շրջանակներում Դավիդ Վարդանյանը (76.8 կգ) խեղդող հնարքի շնորհիվ հաղթանակի է հասել թուրք մարզիկ Մարատ Հասանովի նկատմամբ: Վերջինս հանդիսանում է բռնցքամարտի Թուրքիայի չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031