Բաժիններ՝

««Լեսթերը» պետք է կամաց-կամաց մոռանա տիտղոսի մասին և պատրաստվի նոր մրցաշրջանին». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է թիմի հաղթանակը Անգլիայի առաջնությունում:

«Միշտ մտածել եմ, որ վաղ թե ուշ կնվաճեմ տիտղոսը, բայց չէի կարող պատկերացնել, որ դա կլինի հենց այսպես: Մրցաշրջանը խելահեղ ստացվեց: Ես հավատում եմ, որ միշտ կարևոր է համագործակցությունը լավ սեփականատիրոջ հետ. ես «Լեսթերում» ֆանտաստիկ մարդկանց եմ հանդիպել: Մեր խնդիրն էր մնալ ԱՊԼ-ում մի քանի մրցաշրջան: Բայց հիմա մենք չեմպիոն ենք:

Գիտենք, որ սա տարօրինակ տարի էր. մենք պետք է կամաց-կամաց մոռանանք տիտղոսի մասին և պատրաստվենք նոր մրցաշրջանին: Թիմը ամուր հիմք ունի»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս