Բաժիններ՝

Ջոն Թերրին ժամանակից շուտ ավարտեց կարիերան

35-ամյա անգլիացին չէր ուզում այդպես բաժանվել հարազատ ակումբից:

Շաբաթօրյա խաղում Թերրին առաջին դեղին քարտը ստացավ 87-րդ րոպեին, իսկ ևս 3 րոպե անց հեռացվեց դաշտից: Քանի որ կարմիր քարտը Ջոնին կբերի որակազրկում երկու խաղերի համար, ուստի «Սանդերլենդի» հետ հանդիպումը բազմամյա ավագի համար ավտոմատիկորեն դարձավ վերջինը «Չելսիի» կազմում:

Այս հեռացումը դարձավ 6-րդը Ջոն Թերրիի համար ԱՊԼ-ում և նա դրանով սահմանեց ակումբային հակառեկորդ:

Մայիսի 11-ին «Չելսին» արտագնա հանդիպում կունենա «Լիվերպուլի» հետ, իսկ մայիսի 15-ին կավարտի մրցաշրջանը երկրի չեմպիոն «Լեսթերի» հետ տնային խաղով:

Թերրին «կապույտների» կազմում հանդես է գալիս 1998թ.-ից` անցկացնելով 703 պաշտոնական խաղ և նվաճելով 16 տիտղոս:

«Չելսիի» կազմում անցկացրած նրա վերջին խաղն ավարտվեց պարտությամբ` 2:3 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031