«Կցանկանայի կիսել Գերմանիայի տիտղոսը Հայնկեսի հետ». Պեպ Գվարդիոլա
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գավրդիոլան կիսվել է Գերմանիայի առաջնությունում թիմի հաղթանակից ստացած էմոցիաներով:
«Ուզում եմ գովաբանել մեր բոլոր աշխատակիցներին, ֆանատներին և ֆուտբոլիստներին: Նրանցից յուրաքանչյուրն օգնեց մեզ:
Իմ շնորհավորանքները Դորտմունդի «Բորուսիային»` Բունդեսլիգայի այս արտասովոր մրցաշրջանի կապակցությամբ: Նրանք շատ լուրջ մրցակիցներ էին:
Ես կցանկանայի կիսել այս տիտղոսը Յուպ Հայնկեսի հետ: Մենք ինչ-որ յուրահատուկ բանի հասանք. 4 անընդմեջ չեմպիոնական տիտղոս:
Շնորհակալություն ամեն ինչի համար Գերմանիայի բոլոր մարդկանց: Ես շատ ուրախ եմ այս փորձը ստանալու համար»,- ասել է Գվարդիոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը