Բաժիններ՝

«Ռադիոլուր»-ի կայքէջում ադրբեջանալեզու բաժինը ճշմարտությունը կներկայացնի ադրբեջանցիներին

Հանրային ռադիոյի «Ռադիոլուր»-ի կայքէջում բացված ադրբեջաներենով բաժինը ոչ թե քարոզչական, այլ պարզ տեղեկատվական հարթակներից մեկն է, որպիսիք Հայաստանում բազմաթիվ են և որոնց առաքելություն է ներկայացնել իրադարձություններ, կարծիքների բազմաբազանությունն ու տեսակետների բախում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը` ի պատասխան հարցին, թե ինչ լսարանի համար է նախատեսված www.armradio.am կայքում ադրբեջանալեզու բաժինը՝ ադրբեջանական ժողովրդի՞, միջազգային հանրությա՞ն, թե՞այլ:

«Այս լսարանը մարդիկ են, որոնք կարդում են ադրբեջաներեն, թերևս առաջին հերթին, հենց ադրբեջանցիներն են, իսկ նորաբաց բաժնի խնդիրը` ներկայացնել իրադարձություններն այնպես, ինչպես դրանք կան, ինչից իրենց երկրում, նրանք, հիմնականում, զրկված են»,- ասել է Արման Սաղաթելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս