Բաժիններ՝

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ոչ բնակելի տուն է այրվել

Մայիսի 2-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Վ.Անանյանի փողոցում այրվում է ոչ բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան թաղամասի թիվ 12 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.48-ին, մարվել՝ 18.36-ին:

Այրվել է Վ.Ա.-ին պատկանող տան առաստաղը՝ 40 քմ, տանիքը՝ մոտ 3 քմ և 1 պատուհանի շրջանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս