Սիրային խիրոմանտիա. ինչ է ասում Ձեր ամուսնության գիծը
Իրենց ճակատագիրն իմանալու նպատակով շատերն օգնության համար դիմում են խիրոմանտներին: Սակայն պարզվում է՝ դա կարելի է անել ինքնուրույն և առանց դժվարության: Միայն պետք է ձեռքի ափի մեջ գտնել ամուսնության գիծը և վերծանել այն:
Ամուսնության գիծ:
Ձեռքի ափով սիրային կանխագուշակություններ անելու համար անպայման պետք է գտնել ամուսնության գիծը: Գոյություն ունեցող բոլոր մեկնաբանություններից ամենատարածվածն այն է, որ սիրո գիծը պետք է համարել Մերկուրիի գիծը, որը տեղադրված է ճկույթի կողքին: Այն կարելի է գտնել աջ ձեռքի վրա` ճկույթի և սրտի գծի միջև:
Մեծամասամբ դրանք փոքր, քիչ նկատելի գծիկներ են, որոնք սկսվում են ափի եզրից:
Հիշեք, որ այդ գիծն անհրաժեշտ է փնտրել այն ձեռքի վրա, որը հանդիսանում է Ձեր հիմնականը: Եթե Դուք ձախլիկ եք, փնտրեք ամուսնության գիծը ձախ ձեռքի վրա:
Ամուսնության գծի վերծանումը:
Սիրային խիրոմանտիան առաջարկում է ամուսնության գծի մի քանի մեկնաբանություն` կախված նրա ձևից.
1. Գիծն ուղիղ է, առանց ճյուղավորումների: Ամուսնությունը երջանիկ կլինի, ամուսնալուծության մի սպասեք, քանի որ Ձեր երջանկությունը կլինի բավականին երկար: Եղեք շատ ուշադիր, որովհետև յուրաքանչյուր տարբերություն` համեմատած ուղիղ գծի, լրիվ ուրիշ բան են նշանակում:
2. Եթե գիծը շատ երկար է, բայց թեքված է դեպի սրտի գծի կողմը կամ հատում է այն, սպասեք դեսպոտ ամուսնու կամ այլ պրոբլեմների:
3. Վերջում երկատվող գիծ: Դա նշանակում է, որ ամուսնությունը կընդհատվի տարաձայնությունների և բնավորությունների էական տարբերությունների պատճառով:
4. Հանգույց` գծի ծայրին: Այս դեպքում սպասեք վեճերի. Ձեր ամուսնությունը լի է լինելու բացասական բնույթի էմոցիաներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը