Հովհաննես Սահակյանը՝ վաղը կայանալիք «4+4+4» հանդիպման մասին. «Մենք «բանակցություններ» տերմինին դեմ ենք»

«Մենք «բանակցություններ» տերմինին դեմ ենք: Մենք պատրաստ ենք առաջարկությունները քննարկելու: Կգան, կներկայացնեն, ինչքան կարիք լինի, այդքան էլ կքննարկենք: Եթե 5 հարցերն են լինելու, բավարար կլինի միայն վաղվա քննարկումը, եթե ավել հարցեր լինեն, հոգնենք, կարող ենք մյուս օրը շարունակել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, որ ինքն առաջարկելու է «բանակցությունները սահմանափակվեն, ասենք, 2 շաբաթվա ժամկետով, ի վերջո, 2 շաբաթվա ժամկետը բավարար է, եթե կա քաղաքական կամք, հասնելու կոնսենսուսի»:

Հ.Սահակյանը նշեց, որ վաղը ժամը 17:30-ին կայանալիք «4+4+4» ձևաչափով աշխատանքային հանդիպումը, ինչպես նախապես հայտարարվել էր, լինելու է փակ, բայց եթե ընդդիմությունը պահանջի, իրենք պատրաստ են նաև բաց քննարկման:
Հ.Սահակյանի խոսքով՝ իշխանության կողմից հանդիպմանը հրավիրվել են ԸՕ աշխատանքային խումբը, ՀՅԴ գործընկերները, իսկ թե ովքեր կներկայացնեն մյուս կողմերը, իրեն հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս