Հետադիմական Սատուրն. հայացք դեպի ապագան՝ կենդանակերպի նշանների համար
Հետադիմական Սատուրնը կօգնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի նայել սեփական կյանքին կողքից և ընդունել ամենակարևոր որոշումները: Սատուրնի ազդեցությունն առանձնահատուկ կլինի մարտի 25-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում:
Մոլորակը հետադիմական է համարվում, երբ այն կարծես սկսում է շարժը դեպի ետ: Իրականում, իհարկե, մոլորակը շարունակում է շարժումն իր ուղեծրով, բայց երկրից թվում է, կարծես երկնային մարմինը հանգույց է գծում: Սատուրնի վրա այդ ընթացքում ազդեցություն է ունենալու Աղեղնավորի համաստեղությունը, դրա համար կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար ընդհանուր խորհուրդը մեկն է. մի նստեք տեղում, աշխատեք ավելի շատ ճանապարհորդել և զարգանալ: Ոչ ոք չի կարող օգնել Ձեզ այնպես, ինչպես Դուք ինքներդ: Հետադիմական մոլորակների ժամանակ հաճախ ստիպված կլինեք նաև վճարել հին սխալների համար:
Խոյ
Եղեք ինքներդ Ձեզ հետ, մի փոխեք Ձեզ վերաբերմունքը և հայացքն աշխարհի նկատմամբ միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկն այդպես է ասել: Ուժեղ բնավորության ցանկացած դրսևորում կօգնի Ձեզ հասնել լավ տրամադրության և պահպանել հաջողությունը հետադիմական Սատուրնի ժամանակ:
Ցուլ
Ձեր փրկությունը Ձեր հարազատ մարդիկ են, մոտ բարեկամները և հավատարիմ ընկերները: Մի ամաչեք օգնել նրանց և օգնություն խնդրել նրանցից մարտի 25-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում: Միայն միասին Դուք ուժեղ կլինեք:
Երկվորյակներ
Հաջողությունը հաճախ բաց կթողնեք ձեռքից վերջին պահին, ուստի աստղագուշակները խորհուրդ են տալիս օգտվել շրջապատի աջակցությունից: Հաջողության կարելի է հասնել աշխատելով ընդհանուր թիմով:
Խեցգետին
Այս համաստեղության ներկայացուցիչներին ավելի լավ կլինի կենտրոնանալ ֆինանսական պրոբլեմների և դրանց լուծման վրա: Այդ ժամանակահատվածում աստղերը և Սատուրնը կօգնեն Ձեզ հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն այդ բնագավառում:
Առյուծ
Առյուծներին անհրաժեշտ է ավելի շատ հանգստանալ և չափավոր աշխատել: Ծուլության յուրաքանչյուր դրսևորում կարող է վտանգավոր լինել, դրա համար պարտականությունների կատարումը պետք է Ձեզ համար միշտ առաջնային լինի: Բայց գերհոգնածությունը չի նպաստի արդյունավետությանը: Ցանկալի է հանգստանալ ամռանը:
Կույս
Հետադիմական Սատուրնի այս ժամանակահատվածը կարող է Ձեզ սովորեցնել, որ ատելությունը ելք չէ իրավիճակից: Վրեժ մի լուծեք և գործեք այնպես, որպեսզի անբարյացակամ մարդիկ չկարողանան շեղել Ձեզ իրական նպատակներից: Այդպես Դուք կվերականգնեք արդարությունը:
Կշեռք
Ռիսկի մի դիմեք մարտի 25-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում: Հետադիմական Սատուրնը ծայրահեղ բացասաբար է ազդում նմանատիպ հաջողության վրա: Հաջողության հասնելու ամենալավ հնարավորությունը տրամաբանության և սեփական ուժերի վրա հույս դնելն է:
Կարիճ
Ինչպես և Կշեռքներին, Կարիճներին նույնպես ավելի լավ է չմասնակցել ավանտյուրաների և կասկածելի գործերի: Ձեր երջանկությունը կսպասի Ձեզ ճանապարհի վերջում:
Աղեղնավոր
Այս ժամանակահատվածը շատ բարենպաստ կլինի Ձեզ համար: Զբաղվեք սիրած աշխատանքով, ճանապարհորդեք և մի դավաճանեք Ձեր սկզբունքներին ու կանոններին:
Այծեղջյուր
Հետևեք Ձեզ շրջապատող մարդկանց և իրադարձություններին: Փնտրեք յուրաքանչյուր գործում արագ հաջողության հասնելու միջոցներ: Աստղագուշակները խորհուրդ են տալիս չվախենալ փորձեր անել:
Ջրհոս
Այս ժամանակահատվածը Ջրհոսներին կբերի ուրախություն և դրական էմոցիաներ: Աստղագուշակները խորհուրդ են տալիս ավելի հաճախ հույս դնել սեփական ինտուիցիայի և բանականության վրա` ուշադրություն չդարձնելով շրջապատի խորհուրդներին:
Ձկներ
Ֆինանսական հաջողություն Ձեզ սպասվում է հետադիմական Սատուրնի ժամանակահատվածի վերջում: Աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել ամեն ինչում: 2 անգամ մտածեք` մինչև մի բան անելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը