Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Մոսկվայում շարունակվում է սամբոյի աշխահի գավաթի խաղարկությունը:
Մարտական սամբոյի մրցապայքարում Սամվել Բադալյանը (68կգ) և Մավրիկ Նասիբյանը (74կգ) գերազանց անցակացնելով բոլոր գոտեմարտերը, սակայն պարտվեցին միայն եզրափակիչում` արժանանալով արծաթե մեդալի: 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանն անգերազանցելի էր և նվաճեց հաղթողի տիտղոսը:
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է մարտի 24-ին և կեզրափակվի մարտի 27-ին: Գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով: