Բաժիններ՝

Ռոմելու Լուկակուն ցանկանում է հեռանալ «Էվերթոնից», որպեսզի խաղա Չեմպիոնների լիգայում

Շաբաթ Ռոմելուի հայրը` Ռոջեր Լուկակուն մեծ հարցազրույց է տվել, որտեղ քննարկել է որդու հեռանկարները:

«Ինձ հայտնի է, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ատլետիկոն», «Բավարիան», «Յուվենթուսը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Նրա գործակալը նախընտրում է Իտալիան, բայց ըստ իս, Ռոմը պետք է տեղափոխվի կամ «Բավարիա», կամ «Մանչեսթեր Յունայթեդ»»,- ասել է Ռոջեր Լուկակուն Het Laatste Nieuws-ին տված հարցազրույցում:

Նույն օրը Ռոմելուն ինքը հաստատել է թիմը փոխելու պատրաստակամություն:

«Դա իմ հաջորդ քայլն է: Ամռանը ես կդառնամ 23 տարեկան և շատ լավ կլինի, եթե հաջորդ մրցաշրջանում խաղամ Չեմպիոնների լիգայում: Իմ գործակալն այս պահին զբաղվում է դրանով: Իսկ ես ուզում եմ լավ խաղալ, օգնել թիմին հաղթանակներ տանել և շատ գոլեր խփել»,- ասել է Ռոմելուն:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն անցկացրած 36 պաշտոնական խաղերում դարձել է 25 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031