Բաժիններ՝

«Գերմանիային խփած գոլն ինձ համար մրցաշրջանի գլխավոր իրադարձությունն է». Ջեյմի Վարդի

Անգլիայի հավաքականի և «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին կիսվել է էմոցիաներով ազգային հավաքականի կազմում իր խփած անդրանիկ գոլից հետո: Գերմանիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում անգլիացիները մրցակցի հարկի տակ հաղթեցին 3:2 հաշվով, իսկ Վարդին աչքի ընկավ կրունկով խփած գոլով:

«Կարո՞ղ եմ ես արդյոք անվանել դա մրցաշրջանի գլխավոր իրադարձությունը: Կարծում եմ, որ այո: Ես ջանում էի իմ ավանդը ներդնել: Դա ինձ հաջողվեց, իսկ թիմը հաղթեց: Գոլի պահին ես ուզում էի խփել դեպի մոտակա դարպասաձողի կողմը և խփեցի կրունկով: Բարեբախտաբար, գնդակը հայտնվեց դարպասում»,- ասել է Վարդին ITV-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս