«Անգլիացիների հետ հանդիպմանը Գերմանիան չէր հսկում խաղը». Յոահիմ Լյով
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Անգլիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում կրած տնային պարտությունը (2:3):
«Գտնում եմ, որ Անգլիան արժանի էր հաղթանակի: Մենք այնքան էլ դինամիկ չէինք գործում և երբեք իսկապես չէինք հսկում խաղը:
Երկրորդ խաղակեսում պաշտպանությունում թույլ տված սխալները ավելի շատ էին, քան առաջինում: Եվ սրա հետ մեկտեղ, Անգլիան էլ սկսեց ավելի արագ խաղալ»,- ասել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչը ZDF-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը