«Գերմանիայի հավաքականի նկատմամբ ամեն օր հաղթանակ չես տանում». Ռոյ Հոջսոն
Անգլիայի հավքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում տարած արտագնա հաղթանակը (3:2):
«Արդյո՞ք սա հավաքականի ամենալավ խաղն էր իմ աշխատանքի ընթացքում: Նման մի բան. մենք ամեն օր չենք հաղթում Գերմանիային: Այս հանդիպումը դարձավ գերազանց շարունակություն` Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0): Մենք շարունակեցինք այն տեղից, որտեղ կանգնել էինք աշնանը:
Ընդմիջմանը ես մտածում էի, որ մենք անարդարացի պարտվում ենք 0:1 հաշվով: Մեր դարպասապահը վնասվածք ստացավ, ինչը խանգարեց նրան ետ մղել Կրոսի հեռահար հարվածը: Երբ հաշիվը դարձավ 0:2 ամեն ինչ ավելի անարդարացի դարձավ:
Բայց մենք շարունակում էինք պահեր ստեղծել, իսկ այն, որ կարողացանք 3 գնդակ խփել, ֆանտաստիկ էր: Ֆուտբոլիստներն արժանի են գովասանքի»,- ասել է Հոջոսնը ITV-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը