Բաժիններ՝

Հրդեհ Խորենացու փողոցում

Մարտի 27-ին, ժամը 02.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Խորենացու փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի 11 ԼՏ 967 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.35-ին, մարվել՝ 02.49-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս