Բաժիններ՝

Արոնյանը կիսեց միավորը Տոպալովի հետ. Հավակնորդների մրցաշար

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը:

Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ: Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին:

Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր և կիսում է 3-4 տեղերը: Առաջին տեղում Սերգեյ Կարյակինը և Վիշի Անանդն են: Նրանք ունեն 6 միավոր:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Պյոտեր Սվիդլերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031