Վթար Ափնա գյուղի մոտակայքում

Մարտի 20-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Տառերի պուրակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ափնա գյուղի մոտակայքում բախվել են Էջմիածին-Վանաձոր երթուղու «Газель» մակնիշի 2705 L պ/հ (վարորդ՝ 1962 թ. ծնված Ա. Հ.) և «Porsche Cayenne» մակնիշի 86 TR 666 պ/հ (վարորդ Ա. Ա.) ավտոմեքենաները:

«ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1989 թ. ծնված Ս. Հ.-ը տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին նկատել են «Volkswagen Vento» մակնիշի 33 DF 568 պ/հ խափանված ավտոմեքենան, որի վարորդին և 2 ուղևորներին տեղափոխել են ՀՓՋ:

Տեսանյութեր

Լրահոս