Բաժիններ՝

Թխվածքաբլիթ «Շամպինիոն»

Երբեմն ցանկություն է առաջանում պատրաստել ձևով կամ համով արտասովոր ինչ-որ բան: Դրա համար գերազանց հարմար տարբերակ կլինի թխվածքաբլիթները շամպինիոնի տեսքով:

Բաղադրիչները.

1. Ալյուր – 300գ
2. Մարգարին – 100գ
3. Շաքարավազ – 120գ
4. Ձու – 1 հատ
5. Կրախմալ – 2 ճ/գ
6. Կակաո – 2 թ/գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը.

1. Խորը տարայի մեջ լցնել մարգարինը և շաքարավազը, մի փոքր փափկեցնել: 1_640x344

2. Ավելացնել ձուն և հարել` մինչև միասեռ զանգված ստանալը: 2_640x353

3. Ավելացնել ալյուրը, կրախմալը և փխրեցուցիչը: Խմոր հունցել:

4. Խմորը փաթաթել թաղանթի մեջ և պահել սառնարանում 40 րոպե: 4_640x347

5. Խմորից ձևավորել ընկույզի չափի գնդիկներ և շարել տապակի վրա: 5_640x349

6. Դատարկ շշի բերանը թաթախել կակաոյի մեջ և սեղմել գնդիկներն այնպես, որպեսզի ընդունեն սնկի տեսք: 6_640x711

7. Թխել 20 րոպե` 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս