
««Չելսիի» հետ խաղի վերջնամասում «Վեսթ Հեմը» չափից ավելի սեքսուալ էր գործում». Սլավեն Բիլիչ

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը ԱՊԼ-ի 31-րդ տուրում «Չելսիի» հետ անցկացրած խաղից հետո (2:2) անվանեց իր թիմի խաղը հանդիպման վերջնամասում «չափից ավելի սեքսուալ»: Հյուրերը հաշվի մեջ առաջ էին անցել խաղի մեծ մասում, սակայն 89-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասի իրացրած 11-մետրանոցի պատճառով ձեռքներից բաց թողեցին հաղթանակը:
«Մենք աշխատում էինք գործել չափից ավելի ազատ, չափից ավելի սեքսուալ: Երկրորդ խաղակեսը մենք վատ չսկսեցինք, բայց հետո նրանք ճնշեցին մեզ, ինչպես դա հաճախ պատահում է «Չելսիի» տնային խաղերում: Փոփոխություններն ազդեցին խաղի ընթացքի վրա. մենք խփել էինք և պետք է 3-րդ գնդակն էլ խփեինք»,- Բիլիչի խոսքներ է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը