Բաժիններ՝

Հայտնաբերվել է դի

Մարտի 19-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թիվ 59 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Փ. Մ.-ի (ծնվ. 1957թ.) դին:

Մարտի 19-ին, ժամը 12.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցում՝ նախկին հյուրանոցի համարներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դուռը բացվել է տեղի ուժերով: Շահումյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ս. Ս.-ի (ծնված 1927 թ.) դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս