Հրազդան քաղաքում վթար է տեղի ունեցել. կա տուժած

Մարտի 19-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ հեռուստաաշտարակի ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ընթացքի ժամանակ վնասվել է ավտոմեքենայի անիվը, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ինչից ուղևոր Ն. Հ. մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս