Հավակնորդների մրցաշար 7-րդ տուր. Սերգեյ Կարյակին – Լևոն Արոնյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում մրցաշարի երկու առաջատարները՝ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը, մրցում էին միմյանց դեմ: Սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղից հետո հավասարեցրեց դիրքը և 31-րդ քայլին պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Ավելի վաղ ոչ-ոքի արդյունքով էր ավարտվել նաև երրորդ հորիզոնականում ընթացող Անանդի պարտիան Գիրիի դեմ: Տուրի մյուս երկու պարտիաները՝ Նակամուրա-Թոփալով և Սվիդլեր-Կարուանա, դեռևս ընթացքի մեջ են: