«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածից դեպի Երևան ավտոճանապարհի մոտ ավտոմեքենա է այրվում

Մարտի 19-ին, ժամը 18.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածից դեպի Երևան ավտոճանապարհի մոտ 300 մ-ում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի կմ-ում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. կան տուժածներ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 ZU 844 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն տուժածները տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. տուժածների տվյալներն ու առողջական վիճակները ճշտվում են:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս