![](/banners/BeFunky-design.jpg)
Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Hovik-abrahamyan14.jpg)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել է 6 տասնյակից ավելի մարդ:
Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել և խնդրել կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին: