Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Ռեյկյավիկում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարսգյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը ավարտեցին ելույթները Ռեյկյավիկի բաց առաջնությունում:
Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը 10 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր՝ կիսեցին 3-11-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հաշվարկից հետո Մովսիսյանը զբաղեցրեց 6-րդ, իսկ Մելքումյանը 9-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 18-րդ տեղը:
Հաղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Աբիջեթ Գուպտան։ Ռեյկյավիկի բաց առաջնությանը այս տարի մասնակցում էին 31 երկրի 235 շախմատիստներ: