«Ինչ ասում եմ, կարաս զապիս անես». Հրանտ Բագրատյանը` Վարդան Այվազյանին

Այսօր Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 24-ժամյա ռեժիմով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար վերացվում է ավելացված արժեքի հարկը:

Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Վարդան Այվազյանը, Գարեգին Նուշիկյանը, Միքայել Մելքումյանը, Հակոբ Հակոբյանը, Խաչատուր Քոքոբելյանը և ՀՀ կառավարությունը: Նախքան քվեարկությունն, օրենքի համահեղինակ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ գրավոր առաջարկնեեր չեն եղել, մեկ բանավոր առաջարկ վերաբերվել է այլ օրենքի, և օրինագծում փոփոխություն չի կատարվել:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը վրդովված հայտարարեց, որ երկու բանավոր առաջարկ է ներկայացրել, որոնցով պետք է լուծել անցած տարվա ընթացքում մուծված ԱԱՀ-ի վերադարձի և ավտոմեքենաների քանակի հարցը:

«Ինչի՞ եք այլանդակում օրենքը՝ կիսատ-պռատ գրելով: Հասարակ բան եմ ասում, չեմ էլ գրելու: Էս, ինչ ասում եմ, կարաս զապիս անես, չեմ գրելու»,- Վ.Այվազյանին դիմելով` հայտարաաարեց Հ.Բագրատյանը:

Օրինագիծն ընդունվեց 103 կողմ, 0 դեմ, և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ձեռնպահ քվեարկեց Հրանտ Բագրատյանը:

Տեսանյութեր

Լրահոս