Քննադատություններն անարդար են. Արտակ Շաբոյան

Այսօր Ազգային ժողովի նիստում շարունակվեց և ավարտվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. գործունեության ծրագրի քննարկումը:

Հիշեցնենք, որ հարցը քվեարկության ենթակա չէ, ծրագիրը միայն ի գիտություն է ընդունվում:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անարդար համարեց քննադատությունները՝ նշելով, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում անում են հնարավորը: Նա ընդգծեց, որ ներկայացնում էր ոչ թե հաշվետվություն, այլ գործունեության ծրագիր:

«Հանձնաժողովը հետամուտ է լինում, որ բացահայտված բոլոր խնդիրները փոխանցվեն պետական ատյաններին»,- ասաց Ա.Շաբոյանը՝ հավելելով, որ հանձնաժողովը չի կարող զբաղվել բոլոր խնդիրներով, բայց ավելի լավ արդյունքի կարող են հասնել պետական այլ կառույցների հետ համատեղ աշխատանքի դեպքում, նաև հարկավոր է ավելացնել հանձնաժողովի գործիքները:

ԱԺ-ն անցավ միաձայն հավանության արժանացած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը, որով ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ տարածքից ներկրվող մեքենաների համար վերացվում է ավելացված արժեքի հարկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031