
Ադելն ամուսնացել է

Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, 27-ամյա երգչուհի Ադելն ամուսնացել է 41-ամյա գործարար Սայմոն Կոնեկիի հետ: Զույգը առաջին տարին չէ, որ միասին է, և նրանք արդեն երեխա ունեն. Անջելո Ջեյմս Կոնեկին ծնվել է 2012թ. հոկտեմբերի 19-ին:
Զույգի հարաբերությունները սկսվել են 5 տարի առաջ, սակայն ներդրումային հոլդինգային ընկերության սեփականատերը միայն անցյալ տարի է ամուսնության առաջարկություն արել հայտնի երգչուհուն:
«Մենք չենք տեսնում հարաբերություններն օրինականացնելու կարիք: Մենք երեխա ունենք: Կարծում եմ, դա ավելի կարևոր է»,- վերջերս այսպես էր պատասխանում երգչուհին` անձնական կյանքին վերաբերող հարցերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը