Բաժիններ՝

Վարշամ Բորանյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առանության մրցումային վերջին օրը:

Մրցագորգ էին դուրս եկել 71 կգ, 75 կգ, 80 կգ և 85 կգ քաշային կարգի ըմբիշները:

71 կգ քաշային Վարշամ Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց Ռումինացի Թոմի Գլաուդիու Հինովենաուին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց պորտուգալացի Ուգո Միգել դա Սիլվային: Քառորդ եզրափակչում Բորանյանը 8:2 հաշվով առավելության հասավ բուլղարացի մարզիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 2:1 պարտության մատնեց հունգարացի Բալին Կորպասիին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ կմրցի սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս