Բաժիններ՝

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնարկեց Պավլյուկովի անվան միջազգային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները մեկնարկել են Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարում:

Իրենց ուժերն են չափել 6 բռնցքամարտիկներ: 1/8 եզրափակիչում 56 կգ քաշային Վահե Բադալյանը առավելության է հասել Կուբան ներկայացնող մարզիկի նկատմամբ: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց ռուս մարզիկին, իսկ 75 կգ քաշային Վան Մելքումյանը հաղթեց Վրաստանի ներկայացուցչին:

Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն կրեցին 56 կգ քաշային Սամվել Սողոյանը, 60 կգ քաշային Արման Անտոնյանն ու 64 կգ քաշային Կորյուն Աստոյանը:

Մարտի 13-ին պայքարը կսկսենք 52 կգ քաշային Մնացական Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031