Բաժիններ՝

Զիդանը վստահ չէ նրանում, որ մրցաշրջանի ավարտից հետո չի հեռացվի «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահ չէ նրանում, որ հաջորդ մրցաշրջանում կշարունակի գլխավորել թիմը: Ֆրանսիացի մասնագետն ասել է դա` ի պատասխան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թագավորական ակումբի նոր ձեռքբերումների մասին հարցի:

«Իմ դերն ապագա նախագծերու՞մ: Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ չեմ կարող իմանալ դրա մասին: Ես չգիտեմ, աշխատելու եմ արդյոք իմ պաշտոնում: Նորմալ է, որ այդ հարցը հաճախ է քննարկվում, բայց ես տվյալ պահին կենտրոնացած եմ իմ ներկայիս աշխատանքի վրա»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զիդանը տարաձայնություններ ունի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ` կապված հաջորդ մրցաշրջանում թիմի կազմի փոփոխություների հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031