Բաժիններ՝

Տուխելը ցանկանում է երկարաձգել պայմանագրերը Մխիթարյանի, Գյունդողանի, Հումմելսի և Շմելցերի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեծ հույս ունի, որ թիմի որոշ ֆուտբոլիստներ կերկարաձգեն իրենց պայմանագրերը ակումբի հետ: Խոսքը վերաբերում է պաշտպանների Մաթս Հումմելսի և Մարսել Շմելցերի, ինչպես նաև կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Իլկայ Գյունդողանի մասին:

«Մենք շատ հանգիստ կզգայինք, եթե նրանք երկարաձգեին պայմանգրերը «Բորուսիայի» հետ: Իսկ եթե նրանք դա չանեն, ապա մենք կխաղանք առանց կենտրոնական և եզրային պաշտպանների և առաց կիսապաշտպանության: Սակայն տվյալ պահին, մենք հետևում ենք պլան «Ա»-ին: Ջանքեր ենք գործադրում, որպեսզի պահենք ֆուտբոլիստներին մեզ մոտ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031