Բաժիններ՝

«Չարժե գնել ակումբ, եթե Դուք ուղղակի ցանկանում եք տիտղոս նվաճել». «Արսենալի» սեփականատեր

«Արսենալի» սեփականատեր Սթեն Կրոնկեն հայտարարել է, որ լոնդոնյան ակումբի համար ավելի կարևոր է եկամուտ ստանալը, քան տիտղոս նվաճելը:

«Իմ կարծիքով, լինելով ակումբի սեփականատեր, հարկավոր է հաշվի առնել իրականությունը: Եթե Դուք ուղղակի ցանկանում եք տիտղոս նվաճել, ապա չարժե զբաղվել այդ գործով: Կարծում եմ, սպորտի աշխարհում լավագույն սեփականատերերը նրանք են, ովքեր ձգտում են ինչպես լավ արդյունքների, այնպես էլ` շահույթի:

Եթե Ձեր բիզնեսը բավարար լավը չէ, ապա Դուք չեք կարող Ձեզ թույլ տալ ձեռք բերել լավագույն ֆուտբոլիստների, եթե իհարկե, եկամուտի այլ աղբյուրներ չունեք»,- նշել է Կրոնկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031