Բաժիններ՝

Լիոնել Մեսսին մրցաշրջանի ընթացքում չի խփել ութ 11 մետրանոցներից չորսը

Կատալոնացիները բոլորից շատ են վաստակում 11 մետրանոց, բայց իրացնում են կեսից քիչը:

«Բարսելոնան» 11 մետրանոց վաստակեց Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» հետ խաղի արդեն 10-րդ րոպեին: Հարվածելու մոտեցավ Լիոնել Մեսսին և Վիսենտե Գուայիտան հեշտությամբ ետ մղեց արգենտինացու հարվածը:

Լա Լիգայի 2015-16թթ. մրցաշրջանում «Բարսելոնան» վաստակել է 15 պենալ և հանդիսանում է առաջատարը այդ ցուցանիշով: Բայց իրացնել «կապտանռնագույններին» հաջողվել է միայն 7-ը:

Ընդհանուր առմամբ կատալոնացիների առաջատարները այս մրցաշրջանի պաշտոնական խաղերում իրացնում են 11 մետրանոցների միայն 50 տոկոսը. Մեսսին խփել է ութից 4-ը, Նեյմարը նույնպես` ութից 4-ը, իսկ Լուիս Սուարեսը չորսից` 2-ը:

Շաբաթ «Բարսելոնան» ջախջախեց «Խետաֆեին» 6:0 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031