Դիեգո Կոստան ասել է, որ չի կծել Բերրիին
«Չելսիի» մամլո ծառայության ներկայացուցիչը Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո (0:2) մեկնաբանել է դրվագը` կապված մեսիսայդիցների կիսապաշտպան Գարեթ Բերրիի հետ թիմի հարձակվող Դիեգո Կոստայի ընդհարման հետ:
«Խաղից հետո Դիեգոն խոսել է ակումբի աշխատակիցների հետ և իր ափսոսանքն է հայտնել Բերրիի հետ կատարված դրվագի կապակցությամբ, որը հանգեցրեց հեռացման:
Բացի այդ, Դիեգոն վստահ է, որ չի կծել Բերրիին ընդհարման ժամանակ»,- ասել է լոնդոնյան ակումբի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը