
««Էվերթոնի» ֆուտբոլիստները հետապնդում էին Դիեգո Կոստային ամբողջ խաղի ընթացքում». Գուս Հիդինգ

Հոլանդացին դժգոհություն չունի ոչ իսպանացի հարձակվողից, ոչ էլ ամբողջ թիմից:
«Ես չեմ տեսել միջադեպը Դիեգո Կոստայի հետ: Եթե տեսած լինեի, ապա կկարողանայի այն մեկնաբանել:
Դա ծանր խաղ էր և Կոստային անընդհատ հետապնդում էին: Մրցավարը պարտավոր չէ պաշտպանել ինչ-որ մեկին, բայց նա պետք է հասկանա, որ այս կամ այն ֆուտբոլիստին հետապնդում են:
Խաղից բազմաթիվ էմոցիաներ են մնացել: Երբ ես աշխատում եմ հանգստանալ և անալիզի ենթարկել կատարած աշխատանքը, ապա հանգում եմ այն եզրակացության, որ թիմը լավ էր խաղում մինչև 70-րդ րոպեն, իսկ հետո մեզ խփեցին:
Ուժ արդեն չէր մնացել և մենք մի քանի վնասվածք ունեինք: Ես չեմ կարող կշտամբել մեզ վատ աշխատանքի համար, բայց ամբողջ մեր սրությունը մնում էր մրցակցի տուգանայինից դուրս»,- Հիդինգի խոսքերն է մեջբերում ВВС-ն:
Շաբաթ «Չելսին» դուրս թռավ Անգլիայի գավաթից` պարտվելով «Էվերթոնին» (0:2):
Կոստան հեռացվեց դաշտից 84-րդ րոպեին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը