Բաժիններ՝

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում զիջեց ռուս մրցակցին:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային ըմբիշների եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող 2013 թվականի աշխարհի չեմպիոն Նիկիտա Մելնիկովն էր: Ալեքսանյանին չհաջողվեց հաղթել մրցակցին և հայ ըմբիշը զիջեց 0:4 հաշվով:

Հիշեցնենք, որ Նիկիտա Մելնիկովին Արթուր Ալեքսանյանը պարտվել էր 2013 թվականի աշխարհի առաջնության և Ուսանողական խաղերի եզրափակիչներում: Ալեքսնյանը 2013 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից մինչ օրս պարտություն չէր կրել:

Մինչ այս Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության էր հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Իսկ կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031